Փնտրվում է փոխնախարար՝ իշխանամետ հայացքներով


16:27 , 4 դեկտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում նախարարի տեղակալի թափուր պաշտոնի վերաբերյալ հայտարարություն է տեղադրվել եւ կից ցանկով ներկայացվել, թե մասնագիտական եւ անձնական ինչ որակներ ու հմտություններ են հարկավոր։ Համաձայն այդ ցանկի, փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու համար խիստ կարեւոր են նաեւ տվյալ անձի քաղաքական հայացքները։Ներկայացնում ենք պահանջվող պարամետրերի ցանկը
«Անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտություններ
1 ) Կրթություն
2) Աշխատանքային փորձի նկարագիր՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով
3) Հմտությունների նկարագիր՝ ցանկալի է թվերով
4) Խորը վերլուծական ունակություններ
5) Արդյունքներ տալու կարողություն (նկարագրել համապատասխան փորձը)
6) Քաղաքական հայացքների նկարագիր
7) Երեք հիմնական արժեքները
 Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ազատ տիրապետում), երրորդ օտար լեզվի իմացությունը ցանկալի է»։
Հետաքրքրված թեկնածուները մինչև դեկտեմբերի 11-ը կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (ռեզյումե՝ հայերեն և անգլերեն) ուղարկել [email protected] էլ․ հասցեով։