Հիմա գիտակից մարդիկ համախմբվել են ազատվելու դավաճան հողատու Նիկոլից, և այս պարագայում Նիկոլի ջրաղացին ջուր լցնողը կլասիկ ստահակ է


15:28 , 4 դեկտեմբեր, 2020
Ինչպես միշտ, կլասիկ մոտեցում ՝ «Вставить палки под колеса»։
ԼՀԿ-ն հայտարարում է , որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, ու այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին:
Հարց. արդյո՞ք Մարուքյանը հույս կամ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ունի, որ «Իմ քայլի»-ի կողմից ԱԺ-ում առաջադրված նիկոլի ալտերնատիվ թեկնածուն ինքն է լինելու:
Երբեմն առանձնանալն ու սեփական կարծիք հայտնելը շատ լավ է և ողջունելի: Գովելի է, երբ գիտակից մարդիկ առանձնանում են ամբոխից, բայց սա այլ տարբերակ է:
Հիմա գիտակից մարդիկ համախմբվել են ազատվելու դավաճան հողատու նիկոլից, և այս պարագայում նիկոլի ջրաղացին ջուր լցնողը կլասիկ ստահակ է:
Համաձայն եմ, որ նոր ԱԺ ձևավորելուց հետո, եթե ԼՀԿ-ն անցնի խորհրդարան, ապա ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն պետք է լինի ձեր լիդերը՝ Էդմոն Մարուքյանը, բայց ոչ հիմա, երբ Հայաստանը կործանման եզրին է:
Վերջ տվեք ձեր այդ մարուքյանական լղոզված քաղաքականությանը: Այսօր արդեն վտանգված է Հայաստանը, և ԼՀԿ-ի անտրամաբանական քայլերն արդեն չեն դիտվում և չափազանց վտանգավոր են Հայաստանի համար:
Կլասիկ խաղեր տալու ժամանակը չէ, խելքի եկեք:
Հ.Գ. Օդում կախված լուրերից բոլորս իմացել ենք, թե որ կուսակցության ձայների գումարման շնորհիվ և ում օգնությամբ ԼՀԿ-ն մտավ խորհրդարան:
Լռում են իմացողները, լռեք նաև դուք: