Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում


15:56 , 4 դեկտեմբեր, 2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում:

«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,– ասվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: