17-ի փոխզիջում՝ հիմքում սպառնալիքները համատեղ ջանքերով լուծելու հրամայական. Արա Սահակյան


15:39 , 4 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, դիվանագետ Արա Սահակյանը ընդդիմադիր 17 կուսակցությունների՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու որոշումը քաղաքական բանակցությունների, համաձայնության տեսանկյունից բացառիկ երևույթ է գնահատում: Panorama.am-ը զրույցել է Արա Սահակյանի հետ: 

Հարց-Ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրվեց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ինչո՞ւ հենց նա ընտրվեց որպես անցումային կառավարության ղեկավարի թեկնածու: 

Ա.Սահակյան-Ըստ սահմանման, շատ դժվար է մեծ խմբով և տարբեր քաղաքական ուղղությունների, սկզբունքների դավանող կուսակցությունների կողմից միասնական որոշմումների գալը: Բայց, տեսնում եք, արդեն որքան ժամանակ է այդ ձևաչափով հաջողությամբ աշխատանքներն առաջ են գնում: Հիմնական նպատակն է ձախողված, պարտված իշխանությունից օր առաջ ազատվելը:

Ինքս էլ 17-ի ձևաչափում մասնակցելով տարբեր խնդիրների քննարկմանը՝ նկատել եմ, որ առաջին հայացքից պարզ թվացող հարցերը  երկարատև քննարկումների ճանապարհ են անցնում, ինքնին որոշումներն այնտեղ ի վերջո գալիս են այնպիսի մի հանգրվանի, որ բոլորը բոլորին ինչ-որ բանում զիջում են: Այսինքն՝ 17-ի փոխզիջում: Նույնիսկ մեխանիկորեն, եթե պատկերացնում եք, որքան բարդ է, բայց արվում է: Միշտ նկատել եմ, որ բոլոր կուսակցությունների ղեկավարներն էլ, 1-2 չնչին բացառությամբ, բոլորը հակված են  ավելի շատ ընդհանուր շահերից բխող որոշումների գնալ, քան կուսակցական միակողմանի հավակնությունները սրել և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։