Շփման գծում զինվոր է վիրավորվել


11:40 , 3 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 2-ին հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: