Կալիֆոռնիայի գերծանրաբեռնված բանտերից ազատ կարձակվի 9600 բանտարկյալ


11:46 , 3 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

Մինչև 2013 թ. ավարտը Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները ստիպված կլինեն ազատ արձակել 9600 բանտարկյալի, որպեսզի թեթևացնեն նահանգի գերծանրաբեռնված բանտերը: Այդպիսի որոշում է կայացրել ԱՄՆ-ի գերագույն դատարանը:

Սակայն Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը դեմ է բանտերը թեթևացնելու նպատակով՝ բանտարկյալներին ազատ արձակելու որոշմանը, բայց առայժմ չի մեկնաբանել դատարանի վճիռը:
Կալիֆոռնիայի իշխանությունները փորձել են բարձրացնել այդ հարցը վճռաբեկ դատարանում՝ մատնանշելով այն, որ բանտարկյալների ազատ արձակումը կարող է լուրջ սպառնալիք լինել հասարակության անվտանգության համար:

Կալանավորների մի մասի ազատ արձակման որոշումն ընդունվել է, երբ 1990-2001թթ. ընթացքում ազատազրկվածները բազում դատական հայցեր են ներկայացրել կալիֆոռնիական բանտերում ոչ պատշաճ պայմանների վերաբերյալ: