ԱՄՆ-ի Պաշտպանության բյուջեի նախագծով սահմանվում են պարտադիր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ


12:37 , 4 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի նախագիծը (սկսվել է հոկտեմբերի 1-ին), որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում, ենթադրում է պարտադիր պատժամիջոցների կիրառում Թուրքիայի դեմ՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Այս մասին գրում է Tass-ը։

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց, [ԱՄՆ] նախագահը պետք է կիրառի հինգ կամ ավելի սահմանափակումներ, որոնք շարադրված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» օրենքի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, որը գիտակցաբար մասնակցել է С-400 համակարգերի ձեռքբերմանը», - ասված է նախօրեին հրապարակված փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր կնքեցին Մոսկվայի կողմից Անկարային С-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ դաշինքի կողմից: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։