Ռուսաստանը սկսում է զանգվածային պատվաստումներ, քանի որ կորոնավիրուսի դեպքերն աճում են


11:36 , 4 դեկտեմբեր, 2020

Amerikayidzayn.com-ը գրում է․

Ավելի քան 100,000 մարդ Ռուսաստանում արդեն պատվաստվել է COVID-19- ի դեմ՝ ստանալով ռուսականSputnik V պատվաստանյութը: Այդ մասին ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ըստ նրա՝ աշխարհում ավելի քան 45,000 մարդ մասնակցում է Sputnik V-ի փորձարկումներին:

Նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ կարգադրել էր իշխանություններին հաջորդ շաբաթ սկսել զանգվածային կամավոր պատվաստումներ:Sputnik V պատվաստանյութը, ըստ ռուսական կողմի, 90%-ով ավելի արդյունավետ է, քանմարդկանց COVID-19-ից պաշտպանելու միջազգային չափանիշները:

Sputnik V- ը՝ ռուսական արտադրության երկու պատվաստանյութերից մեկը, որը մինչ այժմ ստացել է ներքին կարգավորող մարմնի հաստատումը, չնայած կլինիկական փորձարկումների թերացումներին: Այն պահանջում է երկու ներարկում: Երրորդ պատվաստանյութը նույնպես մշակման փուլում է:

Ռուսաստանում վարակի աճը դանդաղել է նոյեմբերի 27-ին բարձր ցուցանիշից ի վեր՝ գրանցվելով օրական առնվազն 25,345 նորդեպք:

«Դոմոդեդովո» հիվանդանոցի գլծավոր բժիշկ Անդրեյ Օսիպովի խոսքով՝
իրենք պատվաստել են մի քանի մարդու, ովքեր 60 տարեկանից բարձր են, որևէ կողմնակի ազդեցություն կամ բարդություն չի եղել: Պատվաստումը հաջողությամբ շարունակվում է, Sputnik V պատվաստանյութը նորմալ աշխատում է և բավականին արդյունավետ է,-ասել է նա:

Կամավոր պատվաստվողներից ուսուցչուհի Սուլֆիա Սոսնովսկայան ասել է. «Ես դա արեցի նախ և առաջ իմ և իմ հարազատ մարդկանց անվտանգության համար: Ես նախկինում չէի հավատում (կորոնավիրուսին) և կարծում էի, որ դա նույնիսկ կեղծիքի որոշ ֆանտազիաներ են, մինչև որ իմ հարազատ անձը վարակվեց: Այսպիսով, ես որոշեցի լինել առաջինը իմ ընտանիքում և պատվաստվել: Ես ուզում եմ, որ իմ ամբողջ ընտանիքը պատվաստվի»: