Հայկական լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից. ՀՀ ԱԳՆ-ն այս ուղղությամբ գործադրել է զրո ջանք


10:17 , 4 դեկտեմբեր, 2020
Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021 թ․ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթույլատրելի հակահայկական ձևակերպումների մասին: Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից: Ավելին՝ շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր:
Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք: