Ամենօրյա մերսումը`փոքրիկի առողջության գրավական


11:25 , 3 օգոստոս, 2013

Impoqrik.am-ը գրում է.

Մերսեք փոքրիկի գլուխը

Փոքրիկի գլուխը մերսել սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: Նորածին փոքրիկի գանգոսկրը դեռ փափուկ է և գլխին պետք է զգույշ դիպչել: Գլխի մերսումները մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարող եք սկսել, երբ արդեն գանգոսկրը պնդացել է:

Մերսեք վիզը

Մերսեք թևերը

Մերսեք փորը

Մերսեք ոտքերը

Մերսեք փոքրիկի մեջքը

Մեղմորեն փոխեք փոքրիկի մարմնի դիրքը և սկսեք մերսել նաև նրա մեջքը: Մերսումը սկսեք վզից դեպի ներքև ուղղությամբ:  Զգույշ եղեք փոքրիկի ողնաշարի նկատմամբ, դրա վրա որևէ ճնշում չպետք է գործադրել:

Փոքրիկին օրվա ընթացքում կարող եք մերսել մինչև երկու-երեք անգամ: Մերսումն օգնում է արագացնել փոքրիկի արյան շրջանառությունը, նրան  խաղաղ քուն է պարգևում: Շատ փոքրիկներ մերսումից քիչ անց հանգիստ քնում են, քանի որ այն հանգստացնում է մարմինը: Առավոտյան կարող եք մերսել փոքրիկին լողացնելուց առաջ, երեկոյան քնելուց մեկուկես ժամ առաջ:  Միշտ զգույշ մերսեք, օգտագործեք մերսման որակյալ յուղ: Եթե ձեր փոքրիկը առողջական խնդիրներ ունի, մերսումներ սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: Փոքրիկին կարող եք մերսել մինչև մեկ տարեկանը և ավելի երկար, ցանկացած տարիքում մերսումն օգտակար է: