25 օր է՝ գերիների վերադարձի դրույթը չի կատարվում, իսկ ադրբեջանցի զինծառայողներն առևտուր են անում Ստեփանակերտի սուպերմարկետներում


09:26 , 4 դեկտեմբեր, 2020
Համացանցում տասնյակներով տարածվող հայ գերիների մասնակցությամբ դաժան տեսարաններով կադրերի պայմաններում ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների, առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում։
Ճիշտ է, դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն դա այս պարագայում քիչ բան է փոխում։
Նիկոլ Փաշինյան, ուրիշ բան չեմ ասում՝ գոնե մի քիչ խիղճ ունե՞ս։
Հասկանո՞ւմ ես, որ ադրբեջանցի զինծառայողները ստորագրածդ փաստաթղթից հետո էլ մեր հայրենակիցներին կտտանքների, ծաղրի են ենթարկում, սակայն քո գիտությամբ այդ նույն մարդիկ, ասես ոչինչ չի եղել դեմքով, առևտուր են անում մեր խանութներում։
Ստորագրված համատեղ հայտարարությունում տեղ գտած գերիների վերադարձի դրույթը 25 օր է՝ չեն կատարում, իսկ քո թույլտվությամբ և իմացությամբ նույն ադրբեջանցիները մեր խանութներում մեզ հետ, մեր կողքին առևտուր են անում։
Նիկոլ, արժանապատվության, պատվի մասին չգիտես, գոնե հասկացի, որ մի օր դա նոր պայթյունի է բերելու։
Դու էլ չես լինելու, բայց քո որոշումների ծանր հետևանքները դեռ շատ ենք զգալու։