11:17 , 3 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
«Ժոան Գամպերի գավաթ» ընկերական մրցաշարի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն ջախջախիչ հաղթանակ տարավ բրազիլական «Սանթոս»-ի նկատմամբ: «Կամպ Նոու»-ում կայացած խաղն ավարտեց 8:0 հաշվով:
Իր նախկին թիմի՝ «Սանթոս»-ի դեմ խաղաց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով փոխարինման դուրս եկավ և գոլային փոխանցում կատարեց:
Իսպանիայի չեմպիոնների կազմում աչքի ընկան Լիոնել Մեսսին, Ալեքսիս Սանչեսը, Պեդրո Ռոդրիգեսը, Ադրիանո Կորեան և Ժան Մարի Դոնգուն: Սեսկ Ֆաբրեգասը դուբլ հեղինակեց, ևս մեկ գոլ խփեց Լեոն: