«Վազգեն Մանուկյանը հրաժարվել է մասնակցել գալիք ընտրություններին․ սա թերևս լավագույն առհավատչյան է՝ նա ո՛չ պատեհապաշտ է, ո՛չ իշխանամոլ»․ Վահե Եփրիկյան


03:22 , 4 դեկտեմբեր, 2020
Չերչիլը մի առիթով սահմանել է քաղաքական ու պետական գործիչների տարբերությունը, ըստ այդմ՝ քաղաքական գործիչը պայքարում գալիք ընտրություններում հաղթանակի, պետական գործիչը՝ գալիք սերունդների համար։
Վազգեն Մանուկյանը հրաժարվել է մասնակցել գալիք ընտրություններին։ Սա թերևս լավագույն առհավատչյան է՝ նա ո՛չ պատեհապաշտ է, ո՛չ իշխանամոլ, երաշխիքն է իր հեռատեսության, խորաթափանց մտքի ու պետականակենտրոն մտածողության. անկասկած է, անասելի բարդ է վերցնել աղճատված, բարոյալքված, պառակտված, կազմաքանդված, սնանկացած, կապիտուլացված ու աղքատացած իշխանությունն ու հույս ներշնչել, վերստին սկսել, առաջ ընթանալ. կան անհատներ, ովքեր մեկ անգամ արդեն անցել են պետական դանթեականն այս ու հաջողել են՝ հաղթանակելով պատերազմում, շենացնելով պետությունը, բերելով խաղաղություն ու զարգացում, այդ անհատներից է Վազգեն Մանուկյանը։
Մնացյալը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում՝ հանուն ազատության։