Մոտ 20 մեքենայից բաղկացած թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի սահմանը՝ ուղևորվելով Իդլիբ. SOHR


23:29 , 3 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հաղորդել են ռազմական նշանակության տեխնիկա տեղափոխող մոտ 20 տրասպորտային միջոցից բաղկացած թուրքական շարասյան մասին, որը նկատել են Սիրիայի տարածք մտնելիս:

Նրանց տվյալներով՝ շարասյունը դեկտեմբերի 3-ին՝ օրվա առաջին կեսին, Սիրիայի սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով՝ շարժվելով դեպի Իդլիբ: Մեքենաներն ուղևորվել են դեպի սիրիական նահանգի Ջաբալ ալ-Զավիա շրջանում տեղակայված թուրքական ռազմական դիտակետեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ