20:53 , 3 դեկտեմբեր, 2020
Որոշեցի վերընթերցել Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:
Սկիզբը կարդալուց հետո հասկացա, որ վերջերս էս ամենը տեսել ու վերապրել եմ , բացեցի վերջը` հասկանալու ճիշտ եմ զգացել, թե՞ ոչ...
ՎԱՐԱԳՈՒՅՐ ՓԱԿՈՂ. (Խորքից ներս է գալիս և առաջանում դեպի ռամպան) Բախտ չէ, Ուստյա՜ն, հիմա՜ր իմաստուն, այլ խրտվիլակներ և խաբեություն։ Հեքիաթ է սա հին, երազ չարաղետ, անցավ, գործ չունենք այլևս նրա հետ։ Էլ ի՞նչ թագավոր, ի՞նչ Նազար, ի՞նչ բան։ Փչեմ՝ կմթնի այս բեմն ու ռամպան։
Հ.Գ. Սրան նախորդող տեսարանում Նազարը և ագահ Ուստիանը փախչում են և փաստորեն ճիշտ էի զգում, որ նույնն է, ցավոք Դեմիրճյանը չէր գրել, որ այս ամենը մեզ արժենալու է հայրենիքի կորուստ և հազարավոր զոհեր։