Երևանում 9 բալանոց խցանում է, քաղաքը պարալիզացված է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը


18:44 , 3 դեկտեմբեր, 2020

Երևանում 9 բալանոց խցանում է, քաղաքը պարալիզացված է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները տարբեր խմբերով փակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանությանն այս պահին չի հաջողվում վերականգնել երթևեկության նորմալ ընթացքը։