Երևանում 8 բալանի խցանում է. Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիա են անում


18:11 , 3 դեկտեմբեր, 2020

Երևանում 8 բալանի խցանում է. ընդդիմության ներկայացուցիչները փակել են Երևանի մի շարք փողոցներ։ 

Ցուցարարաները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Այս պահի տվյալներով փակ են՝ Տիգրան Մեծ, Խանջյան, Մաշտոցի պողոտա, Մյասնիկյան, Աբովյան, Կիևյան, Տերյան, Սայաթ Նովա, Բաղրամյան փողոցները։

No description available.