Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ


14:25 , 3 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության դրույթների իրականացման հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: