Panorama.am-ը գրում է․
«Միջոցառումը նախատեսում է փոխհատուցել քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասը, որը հիմնականում Սյունիքի մարզում է և մի փոքր հատված էլ Գեղարքունիքի մարզում է, ընդհանուր առմամբ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,-պատերազմի հետևանքով քաղաքացիների գույքի վնասների փոխհատուցման հարցը քննարկելիս հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով, հիմնականում վնասները փոքր չափերի են, միայն մեկ դեպքի մասով կա ամբողջական տան վնասում, որտեղ հնարավոր չէ բնակություն հաստատել և լրացուցիչ քննարկում է իրականցվում այդ ընտանիքին կացարանով ապահովելու համար:
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ կան նաև շարժական գույքի վնասներ և այդ մասով փոխհատուցում տալու համար լրացուցիչ առաջարկություն կներկայացնի կառավարությանը:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե համոզված է, որ որոշմամբ քաղաքացիների կրած բոլոր վնասները փոխհատուցվում են:
Նախարարը նկատեց, որ բացի տան ամբողջական կորստի դեպքից. մնացածն ամբողջությամբ փոխհատուցվում է գումարի տեսքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։