Տարեցները մահացան, որովհետև սա «պինցետով ու օղիով» էր բուժում վիրուսը, երիտասարդները մահացան, որովհետև սա «իր կետից» էր սկսում բանակցությունները


11:18 , 3 դեկտեմբեր, 2020

Իհարկե, ճիշտ որոշում է, որ Երևանում տոնածառ չտեղադրվի, դա քննարկման ենթակա չէ:
Բայց հասկանո՞ւմ եք, որ հող հանձնող դավաճանը նույնիսկ անմեղ երեխաներից գողացավ իրենց տոնը, մարդ չմնաց Հայաստանում, որ սույն վիժվածքից չտուժի, բոլորը տուժեցին...

Տարեցները մահացան կորոնավիռուսից, որովհետև սույն ստահակը «պինցետով ու օղիով» էր բուժում, երիտասարդները մահացան պատերազմից, որովհետև սույն ստահակն «իր սեփական կետից» էր սկսում բանակցությունները, ՀՀ բնակչությունը դեռ երկար վատ է ապրելու... Բոլորը տուժեցին` թե՛ «հպարտները» և թե՛ արժանապատիվները...

Այո՛, տոնածառ չպիտի դրվի Հայաստանի որևէ հատվածում, ոչ մի տնում, իսկ երեխաների հարցին, թե ինչո՞ւ չի դրվում, պետք է աչքերը կախ պատասխանել, որ դա էր «հպարտների» ընտրության, ատելության քարոզի, անգրագիտության և դավաճանության գինը: Պետք է մանկուց բացատրել երեխաներին, թե ինչ է լինում, երբ մեծանում ու սխալ ընտրություն ես կատարում, երբ մեծանում ու «հպարտ» ես դառնում, երբ մեծանում ու դառնում ես նիկոլփաշինյան, երբ մեծանում ես անգրագետ ու անսկզբունք, երբ մեծանում ես ու վաճառում ես ձայնդ, երբ մեծանում ու դառնում ես զոմբի, երբ մեծանում ես... Եթե մեծանում ես, որովհետև ծնողների սխալ ընտրության, անգրագիտության և «հպարտության» պատճառով մի ողջ սերունդ չմեծացավ...

Հ.Գ. Դավաճան վիժվածքը պետք է հեռացվի։