Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ աշխատող զենք


11:30 , 3 դեկտեմբեր, 2020

«Ռոստեխ» ընկերությունը մշակել է արհեստական բանականությամբ զինամթերք, որոնք ունակ են հասնելու նշանակետին՝ դիմադրելով հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների հակազդեցությանը: Այս մասին հայտնել է պետական ընկերության արդյունաբերական տնօրենը։

«Նոր սերնդի զինամթերքը, որն օժտված է արհեստական բանականությամբ, ժամանակակից մարտերում հակառակորդին տապալելու ամենաարդյունավետ տարբերակն է։ Այն մշակողների գլխավոր առաջադրանքը եղել է ռադիոէլեկտրոնային մարտի համար «խելացի» միջուկն անխոցելի դարձնելն էր։ Նոր համալիրը գերազանցում է բոլոր ռուսական և արտասահմանյան այլընտրանքներին, որոնք կոչված են պաշտպանելու խոչընդոտների ազդեցությունից և ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքի արդյունավետությունը զրոյականացնելու։

Մշակումը նախատեսված է սպառազինման պաշտպանական և հարձակողական՝ բարձր ճշտությամբ աշխատող զինամթերքի օգտագործման համար: Այն ստեղծվել է Էլեկտրոնային սարքերի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։