Իսրայելը ստացել է գերմանական արտադրության ամենաառաջատար Saar-6 ռազմանավը


03:59 , 3 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Իսրայելը ստացել է գերմանական արտադրության ամենաառաջատար Saar-6 («Վահան») ռազմանավը: Saar-6-ը, որը խարսխ է գցել Հայֆայի նավահանգստում, եւ նույնպիսի երեք այլ նավեր, որոնք կժամանեն հաջորդ տարի, 15-ի կհասցնեն հրթիռային նավերի քանակը իսրայելական նավատորմում, որը, չնայած փոքր է, առաջադրանքներ է կատարում նույնիսկ Կարմիր ծովից հեռու:

Իսրայելը ցանկանում է նաեւ պաշտպանել Լիբանանի մերձակայքում գտնվող բնական գազի օֆշորային հանքերը, որոնց հետ ծովային սահմանի շուրջ մինչ այժմ անհաջող բանակցություններ է վարում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։

«Իսրայելի ափերի մոտ գազի հանքավայրերի երկար սպասված հայտնաբերումը անհրաժեշտություն առաջացրեց մշակել ծրագիր, որը կապահովի պաշտպանությունը»,- նավահանգստում կայացած արարողության ժամանակ ասել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ