Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցվել


02:37 , 3 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Թուրքիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 32 հազար, բարդացումների հետևանքով մահացել է ավելի քան 190 մարդ, ինչը համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:

«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 31 923 նոր դեպք: Մահացել է 196 հիվանդ, համավարակի սկզբից ի վեր՝ 14 129: Ծանր վիճակում են 5502 մարդ»,- նշվում է գերատեսչության կայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ