Հետախույզ Գեղամ Ուզունյանը շրջափակված վաշտին տարհանել է և առանց զոհի թշնամու 40 զինվոր է ոչնչացրել (Video)


23:28 , 2 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Փոքրիկ Արփին առաջին քայլերը հոր գրկում է սովորել: Առաջին բառերով էլ շտապել է հայրիկի ծնունդը շնորհավորել:

Արփին դեռ փոքր է, չի հասկանում, թե ինչու այլևս հայրիկի հետ Արցախում չէ, բայց հեռախոսին նայելուց պարտադիր  արտաբերում է՝ պապա: Գեղամ Ուզունյանը 26 տարեկանում  արդեն կապիտան էր, կենտրոնական պաշտպանական զորամասի հետախուզության պետ, զոհվելուց օրեր առաջ էին նրան այս կոչումը շնորհել: Սպայական սիրած ուսադիրը կապիտանինն էր, բայց երազում էր գեներալ դառնալու մասին:

«Հենց պատերազմի ժամանակ նշանակվել է կենտրոնական պաշտպանական զորամասի հետախուզության պետ, ստացել է կապիտանի կոչում ու կատարել է մարտական խնդիրներ: Ջաբրայիլի մատույցներում իր անձնակազմով մոտ 3 օր հակառակորդի հրետանու շարասյունը են կանգնացրել ու սկսել են կռիվ տալ: Դիտարկման արդյունքում իմացել են, որ շրջափակման մեջ են, 40 հոգի  իրենց վրա է գալիս, ու 40 հոգուն գլխովին ջարդել են, վիրավոր և զոհ չեն ունեցել:   3 օր էլ այդտեղ են  մնացել»,- ասաց Գեղամ Ուզունյանի ընկերը՝  Լևոն Իսկանդարյանը:

Նույն մարտի ընթացքում, երբ արդեն զինամթերքը սպառվել է, Գեղամն իր զինվորի հետ կրակի տակ գնացել ու զրահամեքենայից անհրաժեշտ զենքերն են բերել: Ընկերներն ասում են՝ Գեղամը չհանձնվող էր, նպատակասլաց, իրավիճակը սթափ գնահատող  ու խուճապի չմատնվող: Հենց այս հատկանիշներն են օգնել երիտասարդ հետախույզ կապիտանին ճիշտ մարտ կազմակերպել ու շրջափակումից հանել մյուս վաշտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ