Զենիթը կփորձի գնել Շտուտգարտի ծագող աստղին


22:58 , 2 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթը» մտադիր է գնել «Շտուտգարտի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Նշվում է, որ տրանսֆերը կարող է իրականանալ ձմեռային պատուհանի ընթացքում: Հնարավոր գործարքի արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: 

Հիշեցնենք, որ Գոնսալեսն «Արգենտինիոս Խունիորսի» սան է:

Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկնում տեսնել նաև Բրեմենի «Վերդերը»: