Բախտը բերեց` վարտիքը ամուր էր (4 լուսանկար)


12:07 , 3 օգոստոս, 2013

Չինաստանի Չանչուն քաղաքի բնակչուհին զարմանալի ճարպկություն եւ ուժ է ցուցաբերել` հասցնելով օդում բռնել ինքնասպանություն գործող ամուսնուն եւ պահել մինչեւ փրկարարների ժամանումը:

45 - ամյա Վան Լին, կորցրելով իր աշխատանքը, երկար ժամանակ չէր կարողանում թափուր աշատատեղ գտնել, որի համար տվայտանքների մեջ էր: Գործազրկությունը այնքան էր ճնշում մարդուն, որ նրա մոտ դեպրեսիա էր զարգացել:

Լիի կինը` Լինգ Սուն, գիտեր նրա հոգեւոր տառապանքի մասին ու ուշադիր հետեւում էր ամուսնու պահվածքին: Շնորհիվ կնոջ զգոնության` 45 - ամյա տղամարդը կենդանի մնաց: