Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ավելի քան 1400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ


21:03 , 2 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ավելի քան 1400 փախստական է այսօր Երևանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար փախստական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ