«Բերեք մեր տեղական ապրանքների հարցը լուծենք, նոր անցնենք մյուսներին». Բաբկեն Թունյան


17:02 , 2 դեկտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ ՓՄՁ ոլորտում խնդիրները շատ են, հիմա իրավիճակն ավելի բարդ է, քանի որ պատերազմն իր հետ բացասական հետևանքներ է բերել:

«Կարծում եմ՝ աշխատելու, մոտիվացիայի առումով՝ հիմա ավելի մոտիվացված են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Հայաստանը կրկին թուրքական ապրանքներ կներկրի, Բաբկեն Թունյանն ասաց, որ նման որոշում չկա:

«Թուրքական ապրանքների ներկրման արգելքը որևէ մեկը չի չեղարկել: Դեկտեմբերի 31-ից այն ուժի մեջ է լինելու»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հայտարարությանը, թե գուցե Ադրբեջանի շուկան բացվի հայկական ապրանքների համար, և՝ հակառակը, Բաբկեն Թունյանը նկատեց. «Ժողովուրդ ջան, մի հատ բերեք մեր տեղական ապրանքների հարցը լուծենք, նոր անցնենք մյուսներին»:

Նշենք, որ  ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ փոքր, միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ՝ որտեղ քննարկվեց ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակության ու հանդիպումների պարբերականության հարցերը: