2,5 տարում փլուզվեց 25 տարվա սարքածը. հիմա ՀՀ-ի ու Արցախի պատմությունը սկսում ենք Նիկոլի կետից՝ ավելի վատ մեկնակետից, քան ունեինք 1991-ին


15:08 , 2 դեկտեմբեր, 2020

Հիմա Հայաստանի ու Արցախի պատմությունն իրոք սկսում ենք Նիկոլի սեփական կետից, այսինքն՝ ավելի վատ մեկնակետից, քան ունեինք 1991-ին՝ անկախության սկզբում, կամ 1994-ին՝ Արցախյան 1-ին պատերազմից հետո։

1994-ից հետո և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ ենք ունեցել պետականաշինության գործում։ Փաշինյանի իշխանության օրոք բացառապես «մինուս» նշանով է եղել արտաքին ու ներքին քաղաքականությունը։

2,5 տարում փլուզվեց 25 տարվա սարքածը։ 2,5 տարում խորացվեցին 25 տարվա հիվանդությունները։

Հիմա մեզանից գերմարդկային ճիգեր են պահանջվելու՝ երկիրը մինուսից զրոյի բերելու, ապա՝ պլյուսի տանելու համար։ Ես պատրաստ եմ դրան։ Ցանկացած կարգավիճակում։ Էլի մարդիկ կան, որ պատրաստ են։ Ժողովուրդն էլ պետք է պատրաստ լինի դրան։ Ուրիշ տարբերակ չկա։