«Այժմ կարևոր է համատեղ աջակցության ցուցաբերումը». Պուտինը կոչ է արել օգնել ԼՂ պատերազմական գոտում հայտնված մարդկանց


15:34 , 2 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց կարևոր է համատեղ օգնություն տրամադրել: Այս մասին ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այժմ կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում, ռազմական գործողությունների գոտում տուժած մարդկանց: Աջակցել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությանը»,-ասել է Պուտինը:

Հայտնի է, որ նիստի ժամանակ նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրծ եռակողմ հայտարարությանը:

Պուտինն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշումներ կայացնել, որոնք թեև բարդ էին, սակայն անհրաժեշտ էին ժողովրդի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։