«Հայաստանն ու հայ ժողովուրդն անցել են շատ դժվար ժամանակաշրջան, սակայն կայացվել են ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ». Պուտինը՝ ՀԱՊԿ խորհրդի նիստին


14:49 , 2 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրծ եռակողմ հայտարարությանը:

Պուտինն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշումներ կայացնել, որոնք թեև բարդ էին, սակայն անհրաժեշտ էին ժողովրդի համար:

Պուտնի խոսքով՝ Հայաստանն ու նրա ժողովուրդը անցել են իրենց պատմության դժվարին շրջանը, բայց Ղարաբաղի վերաբերյալ անհրաժեշտ որոշումներ են կայացվել:

«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ», - նշել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։