9 ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը


14:22 , 2 դեկտեմբեր, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: