ՌԴ-ն զորքը մտցրել է աշխարհի ամենադժվար լուծելի էթնիկ հակամարտություններից մեկի կենտրոն. The New York Times


14:13 , 2 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև դաժան պատերազմն ավարտվեց լարված զինադադարով և ռուս խաղաղապահների տեղակայմամբ։ Ռուսաստանի համար խաղաղարարի դերը նոր փորձություն և հնարավորություն է նախկին Խորհրդային պետությունների վրա իր ազդեցությունը պահպանելու համար, գրում է The New York Times-ը։

Հոդվածագիրներ Անտոն Տրոյանովսկին և Շարլոթա Գալը նշում են, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությամբ Ադրբեջանին անցավ գրեթե ամբողջ ԼՂ-ն՝ բացառությամբ մի փոքր հատվածի։


«2000 ռուս զինծառայողներ այժմ կտեղակայվեն Ադրբեջանի տարածքում։ Դա ռազմավարական բարիք էր Ռուսաստանի համար, ինչը Մոսկվային տրամադրեց Իրանից դեպի հյուսիս ռազմական հենակետ, սակայն նաև ռիսկ, քանի որ ՌԴ-ն իր զորքը մտցրել է աշխարհի ամենադժվար լուծելի էթնիկ հակամարտություններից մեկի կենտրոն»,- գրում են հոդվածագիրները։

Նրանք նաև նշում են, որ գործարքը ձեռնտու էր Ալիևին, մասամբ այն պատճառով, որ ադրբեջանական ուժերն արդեն նոսրացել էին և բախվում էին ավելի դժվար, ձմեռային մարտերի սպառնալիքին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։