Բայդենը հաստատում է Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ-ին վերադարձնելու պատրաստակամությունը


14:04 , 2 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների, հաստատել է ապագա վարչակազմի պատրաստակամությունը`աշխատելու Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) անդամակցությանը: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է այսօր The New York Times-ի կայքում հրապարակված հարցազրույցում, գրում է Tass-ը։

«Դա հեշտ չի լինի, բայց այո», - ասել է Բայդենը՝ պատասխանելով գործարքին վերադառնալու մասին հարցին։

Նրա խոսքով, ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությամբ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կուժեղացնեն և կերկարացնեն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները, ինչպես նաև վերաբերում են Թեհրանի հրթիռային ծրագրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։