«Ֆրանսիան դատապարտում է այս պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, հայերի դեմ իրականացված ցեղասպանության փորձը». Վալերի Բուայե


12:30 , 2 դեկտեմբեր, 2020

Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ֆրանսիայի Սենատը պատվով ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պահանջեց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Այո՛, մենք կդատապարտենք այս պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները, հայերի դեմ իրականացված ցեղասպանության հանցագործությունները»: