«Պոմպեոն քննադատել է Թուրքիային ՆԱՏՕ-ի հերթական հանդիպման ժամանակ». Ջոն Հյուդսոն


11:55 , 2 դեկտեմբեր, 2020

Ջոն Հյուդսոնն իր թվիթերյան էջում գրում է. 

«Երեկ կեսօրին Պոմպեոն քննադատել է Թուրքիային ՆԱՏՕ-ի հերթական հանդիպման ժամանակ՝ ասելով, որ Անկարան դեմ է գնում դաշինքի սկզբունքներին և խաթարում է նրա համախմբվածությունը: Հույները (ոչ զարմանալիորեն) մանրամասները հայտնել են Աթենքի թերթում»: