Ամենաօգտակար մթերքները երիկամների համար


09:40 , 3 օգոստոս, 2013

Ամենաօգտակար  մթերքները երիկամների համարDoctors.am-ը գրում է.

Սննդաբանները ցուցակ են կազմել, որն ապահովում է երիկամների անխափան աշխատանքը:

Առաջին հերթին օգտակար մթերքների ցուցակում կանաչեղենն է (սամիթ, նեխուր): Կանաչեղենն օրգանիզմը հարստացնում է А վիտամինով, օգնում է երիկամների քարերի առկայության դեպքում,  ազատում է երիկամային ծակոցներից:

Ցուցակում հաջորդը խնձորներն են, որոնք անպայման պետք է ուտել կեղևով: Բավական է ուտել օրական երեք խնձոր: 

Ձուկն օրգանիզմը հարստացնում է միկրոտարրերով, կիսաչհագեցած ճարպաթթուներով, վիտամիններով և սպիտակուցով, ինչը դրական ազդեցություն է ունենում երիկամների վրա:

Ձմերուկը միզամուղ հատկություն ունի, օգնում է երիկամներից դուրս հանել ավազը, լուծում է աղը: Դդումն օրգանիզմն ապահովում է վիտամիններով:

Մասուրն օգնում է օրգանիզմին հաղթահարել վարակային հիվանդությունները, իսկ վիտամիններով ու հյուսվածքներով հարուստ տարեկանի հացաբուլկեղենը խթանում է նյութափոխանակությունն ու մարսողությունը: