Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. այդ ժամանակ ազգն իր մեջ կկոտրի պարտվածի հոգեբանությունը, իսկ պարտված, թե վաճառված, ես դա դեռ կտեսնեմ.Մհեր Մկրտչյան (Video)


00:11 , 2 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Երկրորդ օրը՝ դեպի ՌԴ դեսպանատուն երթից հետո ես հասկացա, որ այդ ոչ քաղաքական ֆորմատն իմը չէ, ես հասկացա, որ այդ ոչ քաղաքական ֆորմատն ինձ համար բավականին դիետիկ է, որովհետև ես հասկանում եմ՝ որն է խնդիրը, պատճառը․ ես չեմ կարող լինել կիսաքաղաքականացված: Նիկոլ Փաշինյանը վտանգ է երկրի համար, պետք է հեռանա և դատապարտվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ անդրադառնալով անհետ կորածների, գերիների վերադարձի հարցով կազմակերպված մտավորականների ակցիային և պատճառին, թե ինչու է դադարել մասնակցել դրանց:

Մհեր Մկրտչյանը հավելեց, որ ինքը ցանկանում է կոնկրետ խոսել վտանգի և մեղավորի մասին: «Ես՝ որպես Մհեր Մկրտչյան, կարող եմ ձեր եթերում էլ, ամենուր էլ ասել՝ մեղավորը Փաշինյանն է, նա բերեց այս ամեն ինչին, բազմիցս հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է մեր երկրի, մեր պետության, պետականության և ապագայի համար ու պետք է հեռանա, ոչ միայն հեռանա, այլ դատվի, բայց դա արդեն դատարանը պետք է որոշի, ես դատավոր չեմ»,- շեշտեց Մկրտչյանը:

Հարցին՝ ի՞նչն է խնդիրը, որ մտավորականները խուսափում են «քաղաքական ակցիա» տերմինից դա բարդո՞ւյթ է, նա նշեց, որ սկզբում որոշվել է, որ ապաքաղաքական է ակցիան, որ մտավորականները գան: Մկրտչյանի խոսքով՝ նրանց մեծ մասն իրոք մտահոգ է, ուզում է  օգտակար լինել, մարդիկ էլ կան, որոնք օգտագործեցին այդ ամեն ինչը, եկան ինքնամաքրվելու:  Նրա կարծիքով՝ սկզբնական շրջանում այդպես ճիշտ էր հրապարակում հավաքվելը, բայց երբ  երթեր ես անում, արդեն այլ երանգ է ստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ