Թուրքական անօդաչուների դերը Արցախում Ադրբեջանի տարած հաղթանակի հարցում պետք է անհանգստացնի Եվրոպային. վերլուծաբան


23:21 , 1 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Թուրքական անօդաչուների դերը Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակի գործում մտահոգության առիթ է Եվրոպայի պաշտպանական քաղաքականության համար: Նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների հարցով ավագ գիտաշխատող Գուստավ Գրեսելը, որի վերլուծությունը ներկայացրել է Middle East Monitor-ը:

«Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությունում Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ հստակ դասեր է տալիս, թե որքան լավ Եվրոպան կարող է պաշտպանել ինքն իրեն»,- գրում է Գրեսելն իր վերլուծության մեջ:

Վերջինս Եվրոպային կոչ է անում հաշվի առնել իր սեփական «տարբերակները»՝ շեշտելով, որ հարվածային անօդաչուները, որոնք ադրբեջանական զինուժն օգտագործում էր, իր գրանցած հաջողության առանցքային վճռորոշ գործոններից մեկն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ