Ադրբեջանը հերքել է․ Բաքվում կայանալիք շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի


22:53 , 1 դեկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն Ադրբեջանը չունի, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Կոմիտեն նաև հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը:

«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»,- ասված է հայտարարությունում: