Կյելինին բաց կթողնի Դինամոյի հետ խաղը


22:42 , 1 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին չի հասցրել ապաքինվել վնասվածքից, ինչի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Կիևի «Դինամոյի» դեմ խաղը: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:

36-ամյա ֆուտբոլիստը  դեռ ձախ ազդրի հետ կապված խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Կիելինին խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերից: