Հետախույզ Վահագն Թումասյանը շրջափակումից ազատել ու փրկել է 82 զինվորականի կյանք (Video)


21:03 , 1 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը Ջրականում (Ջաբրայիլ) փրկել է 82 զինվորականի կյանք: Մարտական բարձր պատրաստվածությամբ ու առանց մեկ րոպե հետ նայելու ճեղքել է թշնամու զորքն ու շրջափակումից հերթով հանել նրանց՝ նստեցրել «ՈւՐԱԼ»-ն ու դուրս բերել: Որդու սխրանքի մասին Tert.am-ին պատմել է փոխգնդապետի հայրը՝ թուրքագետ Արամ Թումասյանը:

Հերոսական արարքից օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, Վահագնը իր ջոկատին թողել է ու մենակ գնացել հերթական կարևոր առաջադրանքը կատարելու, որտեղ զոհվել է թշնամու հրթիռակոծության հետևանքով: Նրա հետ միասին ընկել է նաև հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վահագն Ասատրյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ