Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ


20:44 , 1 դեկտեմբեր, 2020

Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որևէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է և կմնա Կապան համայնքի տարածքում»,- ասված է գրառման մեջ: