Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ


19:58 , 1 դեկտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի որոշման մեջ չի նշվում Արայիկ Հարությունյանի գործուղման պատճառը: