Կապանի համայնքապետարանը հերքում է իմքայլական պատգամավորի հայտարարությունը


17:13 , 1 դեկտեմբեր, 2020

ՀԵՐՔՈՒՄ

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ, հայտնում ենք, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում։