Panorama.am-ը գրում է․
«Այն մթնոլորտը, որը կա այսօր ՀՀ-ում, և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք ու գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է երկրում առկա այս ճգնաժամը հանգուցալուծվի։
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունը չպետք է նպաստի ցանկալի մթնոլորտի ստեղծմանը, իշխանական խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ լրատվամիջոցները ևս պետք է նպաստեն մթնոլորտի փոփոխությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։