Ադրբեջանցիները Բերձորի ճանապարհով եկել, անցել, գնացել են դեպի շրջանի հյուսիսային թև. Քաղաքապետը մանրամասներ է ներկայացնում


15:49 , 1 դեկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքից թեև բնակիչների մի մասը դուրս է եկել, բայց մյուս մասն այս պահի դրությամբ շարունակում ա ապրել։

«Խաղաղապահներն իրենց ծառայությունն են անում, մենք մեր մի քիչ անսովոր առօրյայով ենք զբաղված, արտառոց ու վտանգավոր բան չկա Բերձորում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Լաչինի շրջանը պաշտոնապես անցել է Բաքվի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության շրջանակում, որը նոյեմբերի 9-ին ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

«Անվտանգության երաշխիք, որպես այդպիսին, որևէ մեկից չենք ստացել, բացի այն, որ խաղաղապահներն այստեղ են և գոնե այս պահին մեր անվտանգությունն ապահովում են։ Բնակիչներից և՛ գնացողեր կան, և՛ վերադարձողներ են եղել», - ասաց Նարեկ Ալեքսանյանը։
 
Քաղաքապետն խոսքով՝ Բերձորի վարչական շենքերի վրա չեն լինելու ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական դրոշներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։