«Պատերազմի կորուստը կորուստ էր հավաքական ժողովրդավարական աշխարհի համար». AGBU


14:00 , 1 դեկտեմբեր, 2020

AGBU-ն իր թվիթերյան էջում գրում է. 

«Պատերազմի կորուստը կորուստ էր հավաքական ժողովրդավարական աշխարհի համար: Այնուամենայնիվ, ավտորիտար ռեժիմների մեջ Հայաստանի և Արցախի գոյությունն արժեքավոր հնարավորություններ է տալիս արևմտյան հաստատություններին նորից ներգրավվելու և աշխատելու տևական և իմաստալից խաղաղության ուղղությամբ»: