«Հրապարակ». ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը բյուջեի վրա նստել է 14 միլիոն դրամ


08:15 , 3 օգոստոս, 2013

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մինչ աճում է իշխանության դեմ ընդվզումը, և սոցիալական նոր խմբեր են դուրս գալիս փողոց, իշխանությունը շարունակում է տարբեր այցերի և ընդունելությունների համար շռայլել պետբյուջեի փողերը։ Այսպես. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Ն. Պատրուշևի՝ Հայաստան կատարած երկօրյա այցի համար պետբյուջեից ավելի քան 14 միլիոն դրամ է ծախսվել։ Հիշեցնենք, որ նա պաշտոնական այցով Հայաստանում էր այս տարվա հուլիսի 23-25-ը»,–գրում է թերթը։