«Ռուսաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կսկսի հաշվի նստել այլ երկրների շահերի հետ». Լավրով


12:39 , 1 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մոսկվան հույս ունի, որ նոր վարչակազմի գալու հետ մեկտեղ Վաշինգտոնը կսկսի հաշվի նստել այլ միջազգային խաղացողների օրինական շահերի հետ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կազինֆորմ» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել. «Մենք այս ամենը հանգիստ և աշխատանքային կարգով վերլուծում ենք, մենք կընդունենք ամերիկացի ժողովրդի ցանկացած որոշում և կաշխատենք ցանկացած վարչակազմի հետ»: Իհարկե, միայն ազնվության, փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չխառնվելու սկզբունքներով: Այս տեսանկյունից, մենք իրավունք ունենք ակնկալել, որ Վաշինգտոնը վերջապես կսկսի հաշվի նստել այլ միջազգային խաղացողների, այդ թվում ՝ Ռուսաստանի և Ղազախստանի, և նրանց ինտեգրացիոն ասոցիացիաների օրինական շահերի հետ»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, նախարարը ընդգծել է, որ մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը վաղաժամ է քննարկել միջազգային հարաբերությունների համար ԱՄՆ ընտրությունների հետևանքները:

Ամբողջական հոդվածը  կարող եք կարդալ այստեղ։